24.05.2013|
01:37
Մեզանում արդեն հասունացել է քաղաքական և սոցիալական վերափոխումների տրամադրությունը: Սակայն, մեր խորը համոզմամբ, այն պետք է սկսել Մայր Աթոռ Ս. Էջմիածնից, փրկելու համար, նախ, հայ եկեղեցու հեղինակությունը, որը ոտնահարվել է վերջին 14 տարիների ընթացքում: Եվ ապա պետք է վերակենդանացնել եկեղեցու դերն ու նշանակությունը ազգային-մշակութային և հասարակական կյանքում: Նկատի ունենալով վերջին ժամանակներս մամուլում լուսաբանված սուր քննադատական հոդվածները, նվիրված աղանդներին, կփորձեմ ավելի մանրամասն անդրադառնալ այդ թեմային: